Իտալիայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Վլադիմիր Սոլովյովի վիլլան
Անհայտ անձինք փորձել են հրկիզել Կոմո լճում գտնվող վիլլան։ La Repubblica թերթի պնդմամբ՝ խոսքը Մենաջո քաղաքում անշարժ գույքի մասին է, որի վրա Իտալիայի իշխանությունը կալանք է դրել՝ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկելուց հետո։
«Կարաբիներների հետաքննությունը շարունակվում է, բայց արդեն կարող ենք ասել, որ վանդալները լուրջ վնաս չեն հասցրել»,- ասել է Մենաջոյի քաղաքապետ Միքելե Սպաջարին։
Նշվում է, որ հրդեհի մասին հայտնել են անցորդները, ժամանած հրշեջներն արագ մարել են կրակը։ Հավանական հրկիզման մասին է վկայում այն փաստը, որ տեղում անվադողեր են հայտնաբերվել, գրում է թերթը։