Չեխիան «Տ-72» տանկեր է ուղարկել Ուկրաինա
Չեխիան «Տ-72» տանկեր եւ «ԲՎՊ-1» հետեւակի մարտական մեքենաներ է ուղարկել Ուկրաինա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը պաշտպանության նախարարությունում:
Չեխիայի հանրային հեռուստատեսությունը հայտնել է ուղարկման մասին՝ Twitter-ում կադրեր հինգ տանկ եւ հինգ մարտական մեքենաներով գնացքի կադրեր տեղադրելով: Ռեպորտաժում ասվում էր, որ առաքումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համաձայնեցված նվեր է։
Հեռուստաընկերությունը հայտնել է, որ տեղեկությունը հաստատել է Չեխիայի ստորին պալատի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Օնդրեյ Բենեշիկը։
Աղբյուրը Չեխիայի պաշտպանական համայնքից եւս հաստատել է, որ տանկեր եւ մարտական մեքենաներ են ուղարկվել, սակայն, անվտանգության նկատառումներց ելնելով, հրաժարվել է այլ մանրամասներ տրամադրել:
Պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան հայտարարել է խորհրդարանին, որ չի հաստատի կամ հերքի Ուկրաինային Չեխիայի օգնության մասին տեղեկությունները։ «Ես միայն վստահեցնում եմ ձեզ, որ Չեխիան… օգնում է Ուկրաինային որքան կարող է եւ կշարունակի օգնել ռազմական տեխնիկայով՝ թե՛ թեթեւ, թե՛ ծանր»,- ասել է Չերնոխովան։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չեխիան փետրվարի 24-ին պատերազմի սկզբից գրեթե 1 միլիարդ կրոն (45 միլիոն դոլար) ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային: