Եվրահանձնաժողովը նոր կարգապահական ընթացակարգ է սկսել Հունգարիայի դեմ
Եվրահանձնաժողովը նոր կարգապահական ընթացակարգ է սկսել Հունգարիայի դեմ, որը կարող է ֆինանսավորման սառեցման հանգեցնել՝ «լիբերալ դեմոկրատական իրավունքները խարխլման համար»։
«Մենք շատ պարզ հայտարարել էինք, որ խնդիրը կոռուպցիան է,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ օրենսդիրներին:- Այժմ մենք պաշտոնական ծանուցագիր կուղարկենք մեխանիզմը գործարկելու համար»։
Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը պետական MTI լրատվական գործակալությանը հայտնել է, որ կիրակի կայացած ընտրություններում իշխող Ֆիդես կուսակցությունը մոտ 2.9 միլիոն ձայն է հավաքել, ինչը նրան շատ ուժեղ մանդատ է տվել:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը «պետք է նաեւ ընդունի ժողովրդավարության հիմնական կանոնները» եւ վերադառնա ողջախոհությանն ու երկխոսությանը, ինչի համար Հունգարիայի կառավարությունը միշտ բաց է եղել։ Ամիսներ կպահանջվեն, մինչ ԵՀ-ն կավարտի իր ներքին աշխատանքն այս հարցով եւ այն կներկայացնի ԵՄ ազգային առաջնորդներին՝ որոշում կայացնելու համար: ԵՄ-ն առաջին անգամ փորձում է իր նոր գործիքը, որը նախատեսված է ԵՄ բյուջեի միջոցների չարաշահումը կանխելու համար։ Այն համաձայնեցվել է ԵՄ բոլոր 27 առաջնորդների կողմից 2020 թվականի վերջին՝ չնայած Հունգարիայի եւ Լեհաստանի դիմադրությանը։