Խաղաղության դարաշրջան բացելը նշանակում է խաղաղապահների հեռացում, կա՞ մեկը, որ չգիտի դրա հետևանքը․ Ճշմարիտյան
Ռիսկերը, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար, գալիս են ոչ այնքան աշխարհում կատարվող իրադարձություններից, որքան՝ Հայաստանի ներսում տիրող իրավիճակից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի կողից կազմակերպված «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիակայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Հայաստանի համար առաջին տեղում է անվտանգային ռիսկը։ Թուրքական աշխարհի համար երկրորդ ճակատ բացելու՝ Ռուսաստանի գայթակղությունն այսօր շատ արդիական է, իսկ դա արդեն զուտ գոյաբանական վտանգի առաջ է կանգնեցնում մեզ: Այս քաղաքականության պայմաններում գնալ, խնդրել ու ասել՝ եկեք խաղաղության դարաշրջան բացենք, անհասկանալի է, որովհետև խաղաղության դարաշրջան բացելը նշանակում է խաղաղապահների հեռացում։ Կա՞ Հայաստանում մեկ հոգի, ով գենետիկ հայ է և չի պատկերացնում, թե խաղաղապահների հեռացումը ինչի կարող է հանգեցնել Արցախում, հետո Սյունքիում, Գեղաքունիքում, Վայոց Ձորում, Տավուշում, դրանից հետո էլ ի՞նչ Երևան»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը։
Նա նշեց, որ տնտեսության մեջ առկա ռիսկերը և խնդիրները հետևանք են անվտանգային խնդիրների։