ԱՄՆ-ը հավանություն է տվել $95 մլն-ի սարքավորումներ վաճառելուն՝ Թայվանի Patriot ՀՀՊ համակարգին աջակցելու համար
ԱՄՆ-ը հավանություն է տվել Թայվանի Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգին աջակցելու համար 95 մլն դոլարի սարքավորումների վաճառքին, տեղեկացրել է AFP-ն։
«Առաջարկվող վաճառքը կօգնի պահպանել (Թայվանի) ամրությունը եւ ապահովել օդային գործողություններին նրա պատրաստվածությունը»,- նշվել է Պենտագոնի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության գործակալության հայտարարությունում։
Թայվանը առաջարկվող սարքավորումները կօգտագործի որպես «տարածաշրջանային սպառնալիքների զսպման միջոց եւ երկրի պաշտպանությունն ամրացնելու նպատակով»։
Թայվանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է գործարքը, որն արդեն երրորդն է, որը հավանության է արժանացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Նախարարությունում հայտարարել են, որ այն կօգնի պաշտպանվել «Պեկինի շարունակվող ռազմական ծավալապաշտությունից եւ սադրանքներից»։
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսված գործարքը, ինչպես ակնկալվում է, ուժի մեջ կմտնի մեկ ամիս հետո։