Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին
Մահացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԴԼԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ: Մարդ, ով խորապես հասկացել է, թե ինչպես է աշխարհը աշխատում և շատ բան է կանխատեսել: Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության առաջնորդը: Նա ամեն ինչում ներգրավված է եղել։ Նրա անհատականությունն այնքան մեծ է, որ առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացման պատմությունը»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Ըստ Վոլոդինի՝ նրա գործունեության լավագույն գնահատականը ընտրողների մշտական աջակցությունն է։
«Բոլորիս համար սա անդառնալի կորուստ է։
Թող նրա պայծառ հիշատակը միշտ մնա մեր սրտերում»,-նշել է նա։
Մինչ լիագումար նիստը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին քաղաքական գործչի հիշատակը։
Հիշեցնենք, որ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար: