Վիկտորյա Բոնյան ցուցադրաբար կտրատել է Chanel-ի պայուսակը, Սիմոնյանը՝ նվիրել Դոնբասից փախստականներին
Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան Մոնակոյում ցուցադրաբար կտրատել է Chanel-ի պայուսակը։ Ավելի վաղ ընկերությունն արգելել էր իր արտադրանքը վաճառել ռուսներին։
«Եթե Chanel նորաձևության տունը չի հարգում իր հաճախորդներին, ինչո՞ւ մենք պետք է հարգենք Chanel նորաձևության տանը»,- իր միկրոբլոգում հայտարարել է Վիկտորյան։
RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը եւս արձագանքել է արտասահմանում ռուս գնորդների հնարավորությունները սահմանափակելուն։ Նա որոշել է Chanel ապրանքանիշի իր իրերը նվիրել Դոնբասից փախստականներին։
«Ես Chanel-ից մի քանի իր ունեմ։ Կտամ իմ հետեւորդներին՝ Դոնբասից փախստականներին։ Կարող եք կրել, կարող եք այրել։ Գրեք մեկնաբանություններում»,- գրել է լրագրողը։