Գլենդեյլը կրկին հայ քաղաքապետ ունի
Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:
Աղբյուրը մանրամասնում է , որ Քասախյանը ծնվել է Բոստոնում, նա Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից:
Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար:
Հիշեցնենք, որ Վարդան Ղարպետեանը, Զարեհ Սինանյանը և այլ հայազգիներ ևս ղեկավարել են Գլենդեյլի քաղաքային իշխանությունը։