Fast Food-ի նոր տեսակ (լուսանկարներ)
Նյու-Յորքում "Fast Food"-ի սիրահարների համար ստեղծվել է ուտեստ՝ բուրգեր արագ պատրաստվող վերմիշելից: Այսինքն հացի փոխարեն օգտագործվում է տապակված դոշիրակ:
Այս ուտեստը հայտնագործել է Կեյզո Շիմամատոն, ով պատրաստվում է նույնիսկ համանման ռեստորան բացել:
Մի խոսքով՝ ամերիկյան արագ սնունդը դուրս է գալիս նոր մակարդակի: