Յուլյա Սավիչևան չորրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով
Ռուս երգչուհի Յուլյա Սավիչեւան չորրորդ անգամ հիվանդացել է COVID-19-ով, ինչի մասին հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
«Ես, իհարկե, առանձնահատուկ հարաբերություններ ունեմ կորոնավիրուսի հետ։ Սա իմ երրորդ շտամն է ու չորրորդ անգամը։ Նույնիսկ չգիտեմ՝ կա՛մ սա ձախորդություն է, կա՛մ՝ հակառակը․ ես շատ հաջողակ եմ»,- գրել է երգչուհին։
Երգչուհին այժմ ինքնամեկուսացած է։ Մասնագետները մշտապես հետեւում են նրա վիճակին։
Սավիչևայի մոտ առաջին անգամ կորոնավիրուս հայտնաբերվել է 2020թ․-ի հունվարին, երբ նա Պորտուգալիայում է եղել։