«Չելսի» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Չելսին» Լոնդոնում կընդունի Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալին»։
Բուքմեյքերներն ավելի բարձր են գնահատում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հնարավորությունները։ «Չելսիի» հաղթանակի գործակիցը 2․10 է։ Արքայական ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․30։
«Չելսի» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
«Չելսին» ու «Ռեալը» հանդիպել էին նաեւ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի կիսաեզրափակիչում։ Մադրիդում առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ Լոնդոնում 2։0 հաշվով հաղթել էր անգլիական թիմը։