ԱՄՆ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում է ՌԴ-ի դեմ G7 երկրների և ԵՄ-ի հետ համաձայնեցմամբ
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի չորեքշաբթի օրը՝ G7 երկրների եւ Եվրամիության հետ համաձայնեցմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների լայնածավալ փաթեթը «զգալի ծախսեր կպարտադրի Ռուսաստանին եւ կհանգեցնի նրա էլ ավելի մեծ տնտեսական, ֆինանսական եւ տեխնոլոգիական մեկուսացմանը»։
Պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է.
Ռուսաստանում բոլոր նոր ներդրումների արգելում,
Ռուսաստանի ֆինանսական կազմակերպությունների եւ պետական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների խստացում,
պատժամիջոցներ ռուս պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ.
«Այդ միջոցները ռուսական պետական իշխանության հիմնական գործիքների դեգրադացման կհանգեցնեն, լուրջ եւ անհապաղ տնտեսական վնաս կհասցնեն Ռուսաստանին եւ պատասխանատվության կենթարկեն ռուսական կլեպտոկրատիային, որը ֆինանսավորում եւ աջակցում է Պուտինի պատերազմին,- ասել է պաշտոնյան:- Այս միջոցները կձեռնարկվեն մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ համընթաց՝ ցուցադրելով մեր վճռականությունն ու միասնությունը՝ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար աննախադեպ ծախսեր պարտադրելու հարցում»: