Միջազգային լուրջ հակամարտությունների ներուժը մեծանում է և ոչ թե նվազում. Մարկ Միլի
Աշխարհը գնալով ավելի անկայուն է դառնում, եւ «միջազգային լուրջ հակամարտության ներուժը մեծանում է, այլ ոչ թե նվազում»: Այս մասին հայտարարել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամենամեծ վտանգն է Եվրոպայի եւ, գուցե, ամբողջ աշխարհի խաղաղության ու անվտանգության համար»։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սպառնում է խաթարել ոչ միայն եվրոպական խաղաղությունն ու կայունությունը, այլեւ գլոբալ խաղաղությունն ու կայունությունը, որի պաշտպանության համար այդքան համառորեն պայքարում էին իմ ծնողները եւ ամերիկացիների մի ամբողջ սերունդ»,- ասել է Միլին:
«Այժմ մենք կանգնած ենք երկու գլոբալ տերությունների՝ Չինաստանի եւ Ռուսաստանի առջեւ, որոնցից յուրաքանչյուրը զգալի ռազմական հնարավորություններ ունի եւ մտադիր է հիմնովին փոխել գլոբալ կարգի վրա հիմնված ներկայիս կանոնները,- հավելել է Միլին:- Մենք մտնում ենք մի աշխարհ, որը գնալով ավելի անկայուն է դառնում, եւ մեծ միջազգային բախումների հավանականությունը մեծանում է եւ ոչ թե նվազում»: