Նոր Զելանդիան 35 տոկոս մաքսատուրք կսահմանի ռուսական ամբողջ ներմուծման համար
Նոր Զելանդիան 35 տոկոս մաքսատուրք կսահմանի ռուսական ամբողջ ներմուծման վրա եւ կընդլայնի արտահանման գործող արգելքները՝ ներառելով նաեւ «արդյունաբերական արտադրանքը, որը սերտորեն կապված է ռուսական ռազմավարական ոլորտների հետ»:
«Այդ առեւտրային պատժամիջոցները, ի լրումն արդեն իսկ գործող այլ միջոցների, աշխատում են Ուկրաինայի եւ միջազգային գործընկերների հետ տանդեմով՝ ռազմական գործողությունները դադարելցնելու նպատակով Պուտինի ռեժիմի վրա առավելագույն հնարավոր ճնշում գործադրելու համար»,- ասել է Նոր Զելանդիայի առեւտրի նախարար Դեմիեն Օ'Քոնորը:
Միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 25-ից, ասվում է Նոր Զելանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ։
Արդյունաբերական արտադրանքի արտահանումը, ինչպիսիք են հեռահաղորդակցության սարքավորումները եւ շարժիչները, կարգելվի: