Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը երեկվա հանրահավաքին Սերժ Սարգսյանին մղեց առաջին պլան. Նա ձգտում է վարչապետական աթոռի՞. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկվա հանրահավաքի հիմնական կորիզն ապահովել էր ՀՀԿ-ն, չնայած «Հայաստան» դաշինքն էլ պակաս ջանք չէր ներդրել: Բայց Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը եւ նկատելի պասիվությունը նրան կամաց դուրս են մղում ընդդիմության առաջնորդների կազմից: Փոխարենը երկարատև պայքարի ունակ, աշխատասեր, հետևողական Սերժ Սարգսյանը կամաց մղվում է առաջին պլան, և երեկ նրա ներկայությունը հրապարակի բազմության մեջ՝ բավականին խորհրդանշական էր:
Չնայած շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է, և ընդդիմությունը չի հաջողելու այնքան ժամանակ, քանի դեռ ասպարեզում են նախկին նախագահները: Նրանք համոզված են, որ երկրում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ նրանք հայտարարեն քաղաքական ասպարեզից հեռանալու և երիտասարդներին իրենց տեղը զիջելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: