Երուսաղեմի հոգեւոր առաջնորդները հայտարարել են, որ քաղաքի քրիստոնեական թաղամասին վտանգ է սպառնում
Երուսաղեմի պատրիարքներն ու քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները «Պետրա» ուխտատեղիի գրավումը Երուսաղեմում քրիստոնեական թաղամասի եւ քաղաքի կրոնական համայնքների խաղաղ գոյակցության համար սպառնալիք են անվանել։ Նրանց հայտարարության ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի վարչության կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսական եկեղեցին նախկինում «աննախադեպ» էր անվանել «Ատերետ Կոխանիմ» ուղղափառ հրեական կազմակերպության կողմից Երուսաղեմի «Պետրա» ուխտատեղիի նվաճումը, որի նպատակը Երուսաղեմի Հին քաղաքում հրեական մեծամասնություն ստեղծելն է։ Նրա անդամների անօրինական ներխուժումը ուխտատեղի տեղի է ունեցել մարտի 26-ի գիշերը։ «Պետրա»-ում իջեւանում են քրիստոնյա ուխտավորները, այնտեղ կա նույնիսկ տարադրամի փոխանակման կետ, որը պատկանում է Երուսաղեմի պատրիարքությանը: