Իրաքում վերջին 5 տարում ականների պայթյունից ավելի քան 500 երեխա է զոհվել և վիրավորվել․ ՄԱԿ
Իրաքում վերջին 5 տարում ականների պայթյունից ավելի քան 500 երեխա է զոհվել եւ վիրավորվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։
«Տուժած երեխաների ավելի քան 80 տոկոսը տղաներ են»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համաշխարհային կազմակերպության մանկական գործակալության եւ ՄԱԿ-ի ականազերծման գործողությունների իրավապաշտպան խմբերի համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ թեեւ Իրաքը վերջին տարիներին «չի տուժել բաց հակամարտությունից», «պայթուցիկ զենքի կիրառման հետեւանքները կզգացվեն տարիներ շարունակ», հաղորդում է AFP-ը:
Humanity & Inclusion բարեգործական կազմակերպության զեկույցում նշվում է. «Իրաքը համարվում է աշխարհում պայթուցիկ սարքերով ամենաաղտոտված երկրներից մեկը»: Ավելի քան 3225 քառակուսի կիլոմետր տարածք աղտոտված է չպայթած զինամթերքով:
Սա հատկապես զգացվում է Իրանի, Քուվեյթի եւ Սաուդյան Արաբիայի հետ սահմանների մոտ, որտեղ Իրաքը ներգրավված է եղել զինված հակամարտությունների մեջ վերջին չորս տասնամյակների ընթացքում: