Բլինքենն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։