Ոչ սթափ վարորդը փաստը չարձանագրելու դիմաց ոստիկաններին 10 000 դրամ է առաջարկել
ՏեսանյութերՈստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները, ապրիլի 4-ին, ժամը 23.15-ին, կաշառք տալու կասկածանքով, Շահումյան փողոցից բաժին բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, շրջիկ ծառայություն իրականացնելիս ոստիկանները նկատել էին վթարային ազդանշանները միացրած ու արագ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա։ «Փորձել էին կանգնեցնել, բայց վարորդը չէր ենթարկվել։ Շարժվել էին ավտոմեքենայի հետևից ու հասել Շահումյան փողոցի բակային տարածք։ Պարզել էին վարորդի ինքնությունը: Տղամարդն ակնհայտ ոչ սթափ վիճակում էր։ Արարքը չարձանագրելու դիմաց նա ոստիկաններին 10 000 դրամ էր առաջարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ վարորդը բերման է ենթարկվել բաժին։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։