ՄԱԿ-ը պետք է ինքնալուծարվի, եթե չի կարողանում հակազդել Ռուսաստանին. Զելենսկի
Կիևն անվտանգության համաշխարհային համակարգի բարեփոխում առաջարկելու բարոյական իրավունք ունի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջ:
Նրա խոսքով՝ Ուկրաինան այսօր Անվտանգության խորհրդի որոշումների կարիքն ունի. խաղաղության հասնելու համար կա մի քանի տարբերակ:
«Պետք է հեռացնել Ռուսաստանին՝ որպես պատերազմի աղբյուրի, որպեսզի Մոսկվան չարգելափակի իր ագրեսիայի հետ կապված որոշումները, և այդ ժամանակ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Իսկ երկրորդ տարբերակն ինքնալուծարումն է: Եթե խոսքերից բացի դուք ոչնչի ընդունակ չեք, ապա այլ տարբերակ չի մնում։ Ուկրաինային, Եվրոպային, ողջ աշխարհին խաղաղություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Զելենսկին: