Սլովենիան արտաքսում է 33 ռուս դիվանագետի
Լյուբլյանան որոշել է երկրից վտարել 33 ռուս դիվանագետի։ Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են ՌԴ դիվանագիտական առաքելության տասնյակ աշխատակիցների արտաքսման մասին, հայտնում է RIA Novosti-ն։
«Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այն կտարածվի 33 մարդու վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։