ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ը կարող է սահմանափակել ինքնաթիռների լիզինգը, ավիացիոն վառելիեի ներմուծումը
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում, որը, հավանաբար, կսահմանափակի ինքնաթիռների լիզինգը, ինչպես նաեւ այնպիսի արտադրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպիսին են ավիացիոն վառելիքը, պողպատից պատրաստված իրերը եւ պերճանքի առարկաները, տեղեկացրել է CNBC-ն՝ հղում կատարելով երկու աղբյուրի։
Այնուամենայնիվ, ԵՄ-ում նախկինի պես կարծիքները տարբերվում են այն հարցում, թե արդյոք այդ պատժամիջոցները պետք է տարածել էներգակիրների ներմուծման վրա։
ԵՄ-ի երկու պաշտոնյայի կարծիքով՝ պատժամիջոցների հաջորդ փաթեթը ներառելու է ինքնաթիռների լիզինգը, պողպատե իրերը, պերճանքի առարկաները եւ ավիակերոսինը։ Երկու աղբյուրները նշել են, որ փաթեթը դեռեւս մշակման փուլում է եւ կարող է փոխվել առաջիկա օրերին կայանալիք բանակցությունների արդյունքում եւ չորեքշաբթի ԵՄ-ի դեսպանների վճռական հանդիպման նախօրեին։