«Մանչեսթեր Սիթի» - «Աթլետիկո»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ապրիլի 5-ին կհանդիպեն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը 1․30 է։ «Աթլետիկոյի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 10․00, ոչ ոքի արդյունքինը՝ 5․00 գործակցով։
«Մանչեսթեր Սիթի» - «Աթլետիկո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։