ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ, ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Այս շաբաթ կարող եք պատժամիջոցների մասին հայտարարություններ սպասել: Մենք համաձայնեցնում ենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ դրանց ճշգրիտ պարամետրերը, բայց, այո, այս շաբաթ պետք է հայտարարենք տնտեսական ճնշման լրացուցիչ տարրերի մասին»,- ասել է Սալիվանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասել էր լրագրողներին, որ «պահանջում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել» Ռուսաստանի դեմ եւ շուտով կհայտարարի դրանց մասին։
Նա դա «ռազմական հանցագործություն» չի անվանել՝ կոչ անելով դատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։