Քրիստինա Օրբակայտեն լուրջ վիճ՞ել է մոր՝ Ալլա Պուգաչովայի հետ
Ռուսական էստրադայի պրիմադոննայի դուստրը՝ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն, անսպասելիորեն չեղարկել է համերգներն Իսրայելում։ Նա այդ մասին հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
«Ընկերներ, ուշադրություն դարձրեք, այս համերգները չեն կայանա։ Արդիական պաստառը միայն իմ կայքում է տեղադրված՝ orbakaite.ru»,- գրել է աստղը։
Երկրպագուները վստահ են, որ Օրբակայտեն ցանկացել է երկրում ելույթ ունենալ միայն հանուն մոր հետ հանդիպման, որն ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի եւ երեխաների հետ Իսրայլել է մեկնել։ Համերգներն անսպասելիորեն չեղարկելը լուրերի առիթ է տվել, որ երգչուհին ու Պուգաչովան լուրջ վեճ են ունեցել։ Օգտատերերը տարակուսած են, թե ինչը կարող է ընտանիքում կոնֆլիկտի պատճառ դառնալ։