Հայտնի դերասանը Վլադիմիր Մաշկովին մեղադրել է դստեր հանդեպ ոտնձգությունների մեջ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Յուրի Նազարովը Վլադիմիր Մաշկոյին մեղադրել է իր դստեր՝ Տատյանայի նկատմամբ ոտձնգությունների մեջ։ «Антонимы» հաղորդման ընթացքում Անտոն Կրասովսկու հետ զրույցի ընթացքում արտիստը հայտարարել է, որ բազմաթիվ անգամներ Մաշկովի մասին վատն է լսել։
«Ոչ, դրանք ասեկոսեներ չեն։ Իմ հարազատ դուստրն է։ Այս դեպքում շատ ավելի վատ է, քան սպանելն ու բռնություն գործադրելը, ավելի գարշելի։ Ստել է, հրապուրել իր դրությամբ։ Թող գրողի ծոցը գնա։ Տհաճ է ինձ»,- ասել է Նազարովը։ Արտիստը նախընտրել է մանրամասներ չհայտնել դստեր հանդեպ Վլադիմիրի գործողությունների մասին։
Երբ հաղորդավարը ցանկացել է ճշտել՝ արդյոք խոսքը հարասմենթի մասին է, հյուրը դրական պատասխան է տվել։ «Կարող է լինել։ Ես վատ եմ վերաբերվում Վլադիմիրին»,- ասել է նա։