Լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում՝ ի պաշտպանություն Արցախի
Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ արևմտյան շրջանային հանձնախմբի ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջը։
Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի հերթական ցեղասպանության նախադրյալը։