Էդուարդ Սահակյան․ Մալխաս Ամոյանն ապացուցեց, որ վարպետ է
Մալխաս Ամոյանի ոսկե մեդալը գեղեցկացրեց մեր թիմը: Նա ապացուցեց, որ վարպետ է։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, որն այս գիշեր Երոպայի չեմպիոնի եւ մեդալակիրների հետ Բուդապեշտից վերադարձել է հայրենիք։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ապրիլի 1-3-ն անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ):
«Եվրոպայի չեմպիոնը գեղեցակցրեց մեր թիմը, մեր պայքարն ավելի հետաքրքիր դարձավ Բուդապեշտի մրցագորգում։ Արդյունքներից գոհ ենք։ Ինձ ուրախացրեց այն փաստը, որ տղաները բոլորն էլ պայքարեցին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: