Գիտնականները պարզել են, որ վիրտուալ իրականությունն ազդում է հոգեկանի եւ իրականության ընկալման վրա
Նոր աշխատանքի հեղինակները պարզել են, թե ինչպես է վիրտուալ իրականությունը (VR) ազդում մարդու կողմից իրականության ընկալման վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Computers in Human Behavior ամսագրում:
Ավելի վաղ հետազոտողները նկատել էին, որ վիրտուալ իրականությունը կարող է սեփական անձի նկատմամբ օտարության եւ իրականությունից կտրվածության զգացում առաջացնել, ինչն պաանձնավորում եւ ապառեալիզացում է կոչվում:
Հետազոտողները պատահական փորձարկում են անցկացրել: Դրա համար օգտագործվել է 80 կամավոր, ում մոտ նախկինում հոգեբուժական եւ/կամ նյարդաբանական խանգարումներ չէին գրանցվել, գրում է Hi-Tech-ը։
Նրանց առաջարկվել է The Elder Scrolls V: Skyrim с VR խաղալ ականջակալով կամ համակարգչով։ Մինչ այդ մասնակիցները թեստավորվել էին Cambridge Depersonalization Scale-ի (CDS) գերմանական տարբերակով, ինչպես նաեւ՝ արդեն խաղից հետո՝ մեկ օր եւ մեկ շաբաթ անց:
Արդյունքում հեղինակները պարզել են, որ երկու խմբերում էլ խաղի ավարտից անմիջապես հետո պաանձնավորման եւ ապառեալիզացման զգացումն ավելի ուժեղ է եղել։ Սակայն ախտանշաններն ավելի ցայտուն էին նրանց մոտ, ով Skyrim էր խաղում VR ականջակալով:
Առայժմ հեղինակները հստակ չեն կարող ասել՝ արդյոք VR տեխնոլոգիաների օգտագործումը երկարաժամկետ ախտանիշների է հանգեցնում, ինչպես նաեւ՝ թե որքանով է վիրտուալ իրականության մեջ երկարատեւ մնալը ապաանձնավորման եւ ապառեալիզացման ախտանիշների ուժեղացման կամ թուլացման հանգեցնում: