Պուտին-Զելենսկի հանդիպումը կկայանա, եթե բանակցություններում արդյունք գրանցվի․ Լավրով
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ ռուս-ուկրաինական բանակցություններում արդյունքի հասնելուց հետո՝ այն ամրապնդելու նպատակով։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական պետությունների լիգայի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, թե երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների գագաթնաժողովը, հենց որ արդյունք լինի»,- ասել է Լավրովը։