Ամերիկացի շատ գործիչներ իրենց խղճի հետ «լավ չեն»․ Լավրովը մեկնաբանել է Բայդենի խոսքերը Պուտինի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», վկայում է այն մասին, որ շատ ամերիկացի քաղաքական գործիչներ խղճի հետ «լավ չեն», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Շատ ամերիկացի քաղաքական գործիչներ, ովքեր հայտնի պատրվակներով կանգնած են եղել իրաքյան պատերազմի ակունքներում, որոնք ոչնչացրել են Լիբիան` ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, որոնք ներխուժել են Սիրիա, այդ քաղաքական գործիչները լավ չեն խղճի հետ»,-նշել է Լավրովը։
Լավրովը նաև ընդգծել է, որ «մեզ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչպես է ռուս ժողովուրդը նայում այս իրավիճակին, ինչպես և ցանկացած այլ իրավիճակին»: