Մարինա Վլադին պահանջում է հարգել իր արժանապատվությունը
Ռուսական ծագմամբ՝ ֆրանսուհի դերասանուհի, լեգենդար Վիսոցկու սիրելի Մարինա Վլադին դատի է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչությանը:
Սեփական արժանապատվությունը ոտնահարելու և զրպարտելու համար դերասանուհին դատի է տվել «Կոմսոմոլսկայա պրավդային»: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտնել է Վլադիի իրավաբան Իգոր Սիմոնովը:
«Կոմսոմոլսկայա պրավդային» պատկանող «Էքսպրես թերթի» մարտի համարում լույս էր տեսել հոդված. «Անդրեյ Սոկոլովը գրեթե այրվել է Մարինա Վլադիի հետ սեքսի ժամանակ» վերնագրով: