Քիմ Քարդաշյանը ծանոթացել է Փիթ Դեվիդսոնի ընտանիքի հետ
Դեռ մարտի 1-ին, երբ իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվեց ռեփեր՝ Քանյա Ուեսթից և հայտնեց այն մասին, որ նա և դերասան Փիթ Դեվիդսոնը միասին են, երկրպագուները կարծում էին, թե Քիմը պարզապես գովազդում է դերասանին, կամ էլ պարզապես փորձում է վերջնական ամուսնուց ազատվել՝ ինչը իդեպ այդքան էլ չհաջողվեց նույնիսկ ամուսնալուծվելուց հետո։
Ինչևէ միակ նորությունը, որին ոչ ոք չէր սպասում, դա նրանց հարաբերությունների լրջությունն էր։
Նախօրեին Քիմը սոցիալական կայքերում հայտնել է այն մասին, որ զույգը գտնվելով Նյու Յորքում, որոշել է հյուր գնալ Դեվիդսոնի ընտանիքին, որտեղ էլ Քիմը առաջին անգամ ծանոթացել է Փիթի տատիկի և պապիկի հետ։
Նշենք, որ նրանք միասին են արդեն կես տարի և կարծես թե ամեն ինչ ավելի լուրջ է, քան բոլորը կպատկերացնեին։