Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն. Ռուբեն Ռուբինյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:
Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի վերաբերյալ: