Ռենատա Լիտվինովան Եվրոպայում հիվանդանոցում է հայտնվել
Դերասանուհի Ռենատա Լիտվինովան եվրոպական հիվանդանոցներից մեկում արված լուսանկար է հրապարակել։ Աստղն այսօր լուսանկար է տեղադրել իր տելեգրամյան ալիքում․ նա հիվանդասենյակում է, ձեռքին սուրճով լի բաժակ է։
«Այսօր․ Պատուհանից այն կողմ արեւ է»,- լուսանկարը մակագրել է նա։
Բացի այդ՝ աստղը հրապարակել է իր բեմադրության՝ «Հետմահու վերքերի» մի հատված։
Մեկ ամիս առաջ Լիտվինովան մեկնել է Ռուսաստանից նախ Ֆրանսիա, ապա՝ Բելգիա, ուր սովորում է նրա դուստրը։