Պոչետինո․ Հիմա չեմ քննարկում ապագաս ՊՍԺ-ի հետ
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դեռ չի ունեցել պայմանագրի երկարաձգման բանակցություն փարիզյան ակումբի ղեկավարության հետ։
«Հիմա ես չեմ քննարկում ապագաս ՊՍԺ-ի հետ։ Պայմանագրիս ավարտին դեռ մեկ տարի կա։ Մենք պետք է վերլուծենք իրավիճակը մինչեւ որոշումներ ընդունելը»,- 50-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Footmercato-ն։
Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։