Հայ մասնագետները ստամոքսի հսկայական ուռուցք են հեռացրել
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը բարդ վիրահատություն է անցկացրել, որը ընթացքում հեռացրել է ստամոքսի հսկա ուռուցք, որը տարածված էր որովայնի վերին հարկում:
Հիվանդի նախավիրահատական հետազոտություններից և նախապատրաստությունից հետո, վիրաբույժների թիմը (պրոֆ. Ս. Ստեփանյան, Հ.Սաֆարյան, Վ. Մանվելյան) իրականացրել է վիրահատություն ընդհանուր անզգայացման տակ (անեսթեզիոլոգ Ա. Ղազարյան): Վիրահատության ժամանակ ռևիզիայով պարզվել է, որ ստամոքսի ուռուցքը սերտ կպած էր փայծաղին, ընդգրկել էր ենթաստամոքսային գեղձի պոչի շրջանը և փայծաղի անոթները:
Ուռուցքի հեռացման համար կատարվել է ստամոքսի պատի ծավալուն մասնահատում, ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, փայծաղի հեռացում, խոլեցիստէկտոմիա: Նշված հյուսվածքները հեռացվել են մեկ բլոկով: Հեռացված մակրոպրեպարատի չափերն էին 35սմх25սմх15սմ:
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել լավացմամբ: