ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեդիամագնատ եւ Fox Corp-ի հիմնադիր Ռուպերտ Մերդոքին անվանել է «աշխարհի ամենավտանգավոր մարդ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեդիամագնատ եւ Fox Corp-ի հիմնադիր Ռուպերտ Մերդոքին անվանել է «աշխարհի ամենավտանգավոր մարդ»։ Այս մասին ասվում է New York Times-ի լրագրողներ Ջոնաթան Մարթինի եւ Ալեքսանդր Բեռնսի «Սա չի անցնի. Թրամփը, Բայդենը եւ հանուն Ամերիկայի ապագայի պայքարը» գրքում, որը լույս կտեսնի մայիսին։
Ինչպես գրում են հեղինակները, Բայդենը Fox News-ն անվանել է ԱՄՆ-ի «ամենակործանարար ուժերից մեկը», իսկ Մերդոքին՝ «աշխարհի ամենավտանգավոր մարդ»։
Գրքում Fox News-ը նկարագրվում է որպես «Բայդենի դեմ ծրագրերի հեղեղ, որը հրահրում է պատվաստանյութերի հանդեպ թերահավատությունը եւ տարածում դավադրության վայրի տեսություններ հունվարի 6-ի հարձակման վերաբերյալ (2021թ․ հունվարին Կապիտոլիումի անկարգությունները-խմբ.)»:
CNN-ի հաղորդմամբ՝ Բայդենը երբեք հրապարակավ չի խոսել Մերդոքի մասին։ Այսպիսով, նշված դրվագը կարող է մեծ աղմուկ բարձրացնել։