Մոուրինյոն հույս է հայտնել, որ Մխիթարյանը կմնա «Ռոմայում»
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարեւորել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դերը իր ղեկավարած թիմում եւ հույս հայտնել, որ նա կերկարաձգի պայմանագիրը։
«Ես ցանկանում եմ, որ Մխիթարյանը մնա։ Կարծում եմ նա էլ այդպիսի ցանկություն ունի, ակումբի ղեկավարությունն էլ կողմ է։ Եթե Մխիթարյանը ցանկանա մնալ, նրա գործակալ Մինո Ռայոլան կհասնի համաձայնության»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky-ը։
Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Իտալական մամուլի տվյալներով՝ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կնքել 2 տարվա պայմանագիր տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ռոման» առաջարկել է 1 տարվա պայմանագիր 3 միլիոն եվրո աշխատավարձով։