Սելջուկ Բայրաքթարը դատի է տվել լրագրողին օտար պետությունների հետ Baykar-ի գործարքների նրա մեկնաբանությունների համար
Թուրքական պաշտպանական հսկայի՝ Baykar Tech-ի տեխնիկական տնօրեն եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը հայց է ներկայացրել լրագրողուհի Շիրին Փայզինի դեմ՝ օտարերկրյա պետությունների հետ Baykar-ի գործարքների մասին նրա մեկնաբանությունների պատճառով։
«Ոչ խորհրդարանը, ոչ ժողովուրդը չգիտեն, թե ինչ գործարքներ են նրանք կնքում օտարերկրյա պետությունների հետ արտասահման կատարած պաշտոնական այցերի ընթացքում։ Նա շատ է վիրավորվել, որ ես ասել եմ, որ թափանցիկություն չկա»,- գրել է Փայզինը։ «Նախագահ Էրդողանի փեսան ինձ դատի է տալիս այն հարցի համար, որը ես տվել եմ ընդդիմությանը։ Ի՞նչ կարելի է ասել»։
«Բայրաքթարը մասնակցում է բոլոր պետական այցերին։ Ինչեւէ, նախագահը, որն առաջ է մղում Bayraktar-ի արտադրանքը, նոու-հաուն եւ տեխնոլոգիաները յուրաքանչյուր աֆրիկյան երկիր կատարած պաշտոնական այցերի ժամանակ, չի տեղեկացնում խորհրդարանին եւ թափանցիկ տենդերներ չի անցկացնում, սա տարօրինակ է»,- ասել է Փայզինը Halk TV-ի ուղիղ եթերում, փետրվարին «Լավ կուսակցության» փոխնախագահ Ահմեթ Էրոզանի հետ զրույցում։
Սելջուկ Բայրաքթարը նաեւ դատի է տվել լրագրող Չիդգեմ Թոկերին զրպարտության համար, եւ հինգշաբթի օրը դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել՝ Թոկերին պարտավորեցնելով 30 000 լիրայի (2 040 ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարել։