«Ես փորձում եմ ապրել այս նոր իրականության հետ, այնքան էլ չի ստացվում»․ Լիլիթ Մուրադյան
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է դստեր եւ որդու հետ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը դեղին վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր մոխրագույն պիջակի հետ։ Լիլիթն արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ «Առանց դիմահարդարման»,- հրապարակումը կարճ մակագրել էր Լիլիթը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը գարնանային ոճային կերպարում է, որն ամբողջական են դարձնում գլխակապն ու արեյաին ակնոցը։ Հրապարակմանը կից Լիլիթը խոսել է նոր իրականության մասին՝ գրելով․
«Արեւոտ, տաք, ուրախ կիրակի սիրուն մարդիկ, մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներ, շատերս կորցրել ենք մեր հանգիստն ու քունը, կորցրել ենք երջանկությունն ու խաղաղությունը, եւ պետք է փախչել սեփական վախերից, դրանք կան եւ դա նորմալ է։ Ես փորձում եմ ապրել այս նոր իրականության հետ, այնքան էլ չի ստացվում))), բայց փորձում եմ։ Ձեզ ժպիտ ու սեր եմ ուղարկում»։