ՌԴ ՊՆ-ն սադրանք է անվանել Բուչայում ռուս զինվորականների «հանցագործությունների» մասին վկայող կադրերը
Կիեւի ռեժիմի հրապարակած լուսանկարները, տեսանյութերը, որոնք, իբրեւ թե, վկայում են Կիեւի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների ինչ-որ «հանցագործությունների» մասին, սադրանքի հերթական դրսեւորումն են: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի թելեգրամյան ալիքում:
«Այդ բնակավայրի՝ ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում ոչ մի տեղացի չի տուժել որեւ բռնի գործողությունից: Ռուս զինվորականները 452 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Կիեւի մարզի բնակավայրեր եւ փոխանցել խաղաղ բնակիչներին:
Ողջ ժամանակ, քանի դեռ քաղաքը գտնվել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, առավել եւս մինչ օրս, Բուչայի խաղաղ բնակիչներն ազատ տեղաշարժվում են քաղաքով եւ օգտվում են բջջային կապից: