«Կարողացա իրականացնել իմ երազանքներից մեկը»․ Հասմիկ Խոջյան
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հարսանիքի հետո ամուսնու հետ Շրի Լանկա է մեկնել, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերին կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Սա իմ ամենագլոբալ երազանքներից մեկն էր։ Ու չնայած ես չգիտեի, թե որտեղ ենք անցկացնելու մեր մեղրամիսը, (ամուսնուս անակնկալն էր ինձ) , միևնույն է այս ընթացքում կարողացա իրականացնել իմ երազանքներից մեկը։ Եթե հարցնեին, թե ինչ կուզեի անել, որ երբևէ չեմ արել, մինչ այս պատասխաններիս մեջ կլիներ նաև «փիղ նստելը», «փղին դիպչելն ու կերակրելը»։ Ծնունդիս օրով երազանքս իրականացավ։ Շա՜տ բարի կենդանիներ են, փափուկ ու տաք անկեղծ եմ ասում՝ շատ տաք էին, երբ նստել էինք վրան համարյա վառվում էինք»։