Մոսկվայում համերգի ժամանակ տղամարդ է մահացել
Մոսկվայում Սերգեյ Տրոֆիմովի համերգի ժամանակ տղամարդն ընկել է աստիճանների վրա և մահացել, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Ռուսական բանակի թատրոնում Սերգեյ Տրոֆիմովի համերգի ժամանակ մի տղամարդ որոշել է բեմ բարձրանալ, սայթաքել է աստիճանների վրա, գլուխը հարվածել է աստիճաններին ու մահացել»,- ասել է աղբյուրը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը եղել է ոչ սթափ։ Ընկնելիս հարվածել է երկու կնոջ։ Նրանք վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։