Պակիստանի վարչապետը ցրել է նախարարներ կաբինետը
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը լուծարել է նախարարների կաբինետը, հայտարարել է տեղեկատվության և հեռարձակման հարցերով պետնախարար Ֆարրուխ Հաբիբը։
«Վարչապետը կշարունակի կատարել իր պարտականությունները՝ համաձայն Սահմանադրության 224-րդ հոդվածի: Նախարարների կաբինետը լուծարվել է»,- գրել է նախարարը Twitter-ում։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել էր, որ խնդրել է նախագահին ցրել խորհրդարանը:
Անցյալ շաբաթ Պակիստանի իշխող կուսակցությունը՝ «Թեհրիք-է-Ինսաֆ»-ը, կորցրեց կոալիցիոն հիմնական գործընկեր «Մութահիդ Քաումի» շարժման աջակցությունը՝ փաստացի կորցնելով իր մեծամասնությունը խորհրդարանում:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ էր ընդամենը 172 ձայն։ Մութտահիդ Քաումիի շարժման գալով ընդդիմությունը խորհրդարանում ստացել է 177 ձայն՝ իշխող կուսակցության օգտին 164 ձայնի դիմաց:
Ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում էին Խանի կառավարությանը կտրուկ գնաճի համար, մինչդեռ Խանը մեղադրում էր ընդդիմության առաջնորդներին իրեն պաշտոնից հեռացնելու փորձի համար, քանի որ չէր ցանկանում համակերպվել նրանց ենթադրյալ կոռուպցիոն գործարքների հետ: