Ղազախստանի նախագահի դեմ մահափորձ ծրագրած գործակալի ձերբակալման կադրերը
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է օտարերկրյա հետախուզության գործակալի ձերբակալումը, ով ծրագրում էր մահափորձ իրականացնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ։ Տեսանյութը հրապարակվել է Sputnik Ղազախստան Telegram ալիքում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ներխուժում բնակարան և ձերբակալում մի քաղաքացու, հետո խուզարկում տարածքը։ Նշվում է, որ ձերբակալվածից առգրավվել է դիպուկահար հրացան՝ խլացուցիչով, թմրանյութեր և գումար։
Տոկաևի և պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձի կանխման մասին հայտնի է դարձել ապրիլի 3-ին։ Գործակալին ձերբակալել են մարտի վերջին։ Ենթադրվում էր, որ տղամարդը ծրագրել էր նաև ահաբեկչական գործողություններ իրականացնել հատուկ և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ։