Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։
Ելույթներով հանդես են եկել Լե Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։
Ներկա են եղել Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։
Հնչել են հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։