Պեսկովը վստահ է` գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը կտարածվի արտահանման համար նախատեսված ռուսական այլ ապրանքների վրա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահ է, որ գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը հետագայում կտարածվի արտահանման համար նախատեսված ռուսական այլ ապրանքների վրա։ Այս տեսակետը նա հայտնել է կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա այն անվանել է ռուբլով վճարումների «նախատիպ համակարգ»։
«Բայց ես կասկած չունեմ, որ ապագայում դա կտարածվի նաև ապրանքների նոր խմբերի վրա, և դա ավելի ու ավելի շատ տեղ կզբաղեցնի մեր արտաքին առևտրային հարաբերություններում», – ասել է Պեսկովը։