Ավելի քան 600 բնակիչ է տարհանվել` Ղազախստանում ջրհեղեղի պատճառով
Ղազախստանի փրկարարները տարհանել են ավելի քան 600 մարդու Արևմտյան Ղազախստանի շրջանի երկու գյուղերից, որտեղ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 170 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին կիրակի հայտնել են Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Ապրիլի 3-ին Ժանիբեկ թաղամասում առատ ձնհալի և անձրևի հետևանքով հալված ջրերը հեղեղել են երկու բնակավայր, Ժակսիբայ գյուղում ջրի տակ է անցել մոտավորապես 170 բնակելի շենք, տարհանվել է 637 մարդ»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, Տալովկա գյուղում ջրի տակ է անցել երկու տուն։ Այդտեղից էլ ութ մարդ է տարհանվել։
Փրկարարներն այս գյուղերում իրականացնում են հերթապահություն։ ԱԻՆ-ի տվյալներով՝ Ղազախստանում ջրհեղեղներ են սկսվել նաև Պավլոդարի, Ակտոբեի և Կարագանդայի շրջաններում։