Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 16828-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16828-ով՝ հասնելով 17896866-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից:
Ռուսաստանում կորոնավիրուսով հոսպիտալացումների թիվն օրական ավելացել է 1981-ով, ինչը 45,1%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։ Հոսպիտալացումների թվի նվազում է գրանցվել 71 մարզում։ Մեկ օր առաջ գրանցվել էր 3605 հոսպիտալացում։ Ապաքինվածների թիվն ավելացել է 35695-ով՝ հասնելով 16965027-ի։ Մեկ օր առաջ շտաբը հայտնել էր 44547 բուժվածի մասին։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 304-ով՝ հասնելով 369708-ի։ Օրական գրանցված մահերի թիվը ամենացածրն է 2021 թվականի ապրիլի 12-ից ի վեր։ Մեկ օր առաջ գրանցվել էր մահվան 340 դեպք։